Գրաբար.գրաբարյան ասույթներ

Մայրենիի առաջադրանք.

  1. Մասնակցություն ֆլեշմոբին: Ընտրեք առաջադրանքներից գոնե մեկը, այն կատարեք, ուղարկեք, որ ես ստուգեմ, հետո հրապարակեք բլոգում, Հիմնական դպրոցի ենթակայքում: Ֆլեշմոբին կարող եք մասնկցել մինչեւ հունվարի 15-ը:

Երկու սև ամպ

Առաջադրանք՝

  1. Անգիր սովորեք Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, ձայնագրվեք և ներկայացրեք կայքում, կարող եք նաև տեսանյութ պատրաստել ձեր նկարած նկարներով:

Բարության անհավանական արկածները

Մայրենիի առաջադրանք.

  1. Ստեղծագործական աշխատանք- «Բարության անհավանական արկածները»: Աշխատանքները կհրապարակեք բլոգներում եւ կայքում:

Մի անգամ ձմռանը , երբ քայլում էի փողոցով,խանութի անկյունում առանց վերարկու մի ծերունու տեսա:Նա նստած էր քարի վրա և մոլորված շուրջն էր նայում:Բոլորը տարօրինակ նայում էին նրան և անտարբեր անցնում:Ես էլ անցա նրա կողքով ,սակայն ինչ-որ բան ինձ հուշեց, որ ծերունուն օգնություն է պետք:Մոտեցա և հետաքրքրվեցի, թե ինչու է այս ցրտին թեթև հագնված դուրս եկել և նստել սառը քարին:Նա պատասխանեց, որ մի քանի օր առաջ դուրս է եկել տնից և մոռացել է տան  ճանապարհը:Ծերունին տառապում էր հիշողության կորուստով:Զգալով, որ նա սոված է և շատ մրսած, վազեցի տուն,վերցրեցի հայրիկիս վերարկուն,հաց ու պանիր, ջուր և շտապեցի ծերունու մոտ:Ուտելուց հետո նա շնորհակալություն հայտնեց և ձեռքս բռնելով՝ արտասվեց:Ես խնդրեցի նրան հիշել իր անուն ազգանունը:Դժվարությամբ, բայց մի կերպ հիշեց:Ես նորից վազեցի տուն, միացրեցի համակարգիչս և սկսեցի սոց.ցանցերում փնտրել այդ ազգանունով մարդկանց:Բոլորին գրեցի ծերունու գտնվելու վայրը:Կես ժամ անց խանութի անկյունում կանգնեց մի թանկարժեք մեքենա և մի քանի տղաներ մոտեցան ծերունուն:Դրանք նրա տղաներն էին, ովքեր երկու օր է փնտրում էին իրենց հորը:Ինձ տեսնելով՝ նրանք շնորհակալություն հայտնեցին և դրամ առաջարկեցին իրենց հորը օգնելու համար:Ես մերժեցի՝ ասելով, որ բարությունը գին չունի:Իմ սրտում այնքան ուրախություն կար, որ բարի գործ եմ արել, որ ոչ մի դրամական պարգև չէր կարող այն փոխարինել:

Երևան քաղաքի պատմության թանգարանում

Հոկտեմբերի 20-ին մենք դասարանով այցելեցինք Երևան քաղաքի պատմության թանգարան: Ինձ շատ դուր եկավ թանգարանում:Այնտեղ ես շատ հետաքրքիր տեղեկություններ իմացա իմ քաղաքի մասին:Երևանը կառուցել է Արգիշտի Երկրորդ թագավորը, մ.թ.ա. 782թ.-ին:Հին Երևանը բաղկացած է եղել երեք թաղերից՝Կոնդ(բարձր բլուր),Կենտրոն և Քարհանք: Երևանի տարածքով հոսում են երկու գետեր՝Հրազդան և Գետառ:Հրազդան գետի վրա է գտնվում Կարմիր կամուրջը, որն իր անունը ստացել է կարմիր տուֆ քարից:Հին Երևանում կառուցվել են շատ եկեղեցիներ: Դրանցից ամենամեծը Պողոս-Պետրոս եկեղեցին է, որի տարածքում հիմա կանգնած է <>կինոթատրոնի շենքը:Հին Երևանում է գտնվել Գեցեմանի տաճարը, որի տարածքում գտնվում է Ալ.Սպենդալյանի անվան օպերաի և բալետի ազգային թատրոնի շենքը:Սլավոնական եկեղեցին կանգնած է եղել այժմյան Եղիշե Չարենցի անվան դպրոցի շենքի տեղանքում:Սուրբ Սարգիս կառուցվել է դեռևս 17դ.-ում և կանգուն է մինչ օրս:Քաղաքի կենտրոնում է գտնվել Անգլիական այգին:
Հետաքրքրաշարժ էին նաև հին Երևանի բնակիչների կենցաղը պատկերող տեսարանները,տարբեր մարդկանց կողմից տարբեր ժամանակաշրջաններում նախագծված Երևանի հատակագծի պատկերները, Երևանի քույր քաղաքները պատկերող տոհմածառը ,ամենահին հայկական կոնյակը, կոնյակի գործարանի մեծ զանգը:
Ամենատպավորիչը էքսկուրսի վերջում մեր տված երդումն էր Երևան քաղաքին, որով պարտավորվեցինք պահել և պահպանել մեր սիրելի քաղաքը:

Ինչ պատահեց, երբ Ընկերությունն ու սուտը հանդիպեցին իրար

nka8 3

Մի անգամ սուտը հանդիպեց ընկերությանը:Սուտը շատ մռայլ դեմքով էր և ցածրահասակ,իսկ ընկերությունը ուրախ զվարթ և բարձրահասակ: Նա չհասկացավ, թե ընկերությունն ինչ է և հարցրեց.

-Բարև ընկերություն, մի բան հարցնեմ. ընկերությունն ինչ է:

Ընկերությունը պատասխանեց.

— Ընկերությունն այն է, որ մարդիկ իրար հետ ընկերներ են: Նրանք միշտ երկուսով խաղում են և այլն.

— Իսկ դու ի՞նչ ես, սուտ,- հարցրեց ընկերությունը:

-Ես մի բան եմ, որ միշտ սուտ է խոսում: Օրինակ, ես գնացել էի անտառ,բայց մայրիկիս ասել էի, որ գնացել էի դպրոց:

Բայց դու ինչու ես ուտ խոսում, դա շատ վատ բան է:Ասեց ընկերությունը և օգնեց ստին որ նա սկսի քիչ սուտ խոսել, իսկ հետո սուտը աստիջանաբար քիչ էր խոսում սուտ և անցավ մի քանի օր,և սուտը արդեն սուտ չեր խոսում և այդպեսել նրանք ընկերացան և սուտը ել կյանքում չստեց:

Տարվա չորս Եղանակները

Տարվա 4 եղանակները, որ հայտնվել էին լուսնի վրա
Կային չկային չորս եղանակներ կային, նրանք շատ էին ուզում հայտնվել լուսնի վրա: Մի անգամ նրանք որոշեցին իրագործել իրենց երազանքը և թռան Լուսին: Լուսնի վրա, սակայն, շատ ցուրտ էր, և նրանք մրսեցին: Նրանք ուզեցին վերադառնալ Երկիր, բայց այն քան էին մրսել, որ չկարողաց թռնել: Բոլորը սառեցին և մնացին Լուսնի վրա: Հոտո, երբ գիշերն անցավ, արև դուրս եկավ, մի քիչ տաքացավ, սառույցները հալվեցին, և նրանք կարողացան տեղից շարժվել: Նրանք վերադարձան Երկիր և որոշեցին երբեք այլևս չլքել իրենց սիրելի Երկիր մոլորակը: