Գրաբար.գրաբարյան ասույթներ

Մայրենիի առաջադրանք.

  1. Մասնակցություն ֆլեշմոբին: Ընտրեք առաջադրանքներից գոնե մեկը, այն կատարեք, ուղարկեք, որ ես ստուգեմ, հետո հրապարակեք բլոգում, Հիմնական դպրոցի ենթակայքում: Ֆլեշմոբին կարող եք մասնկցել մինչեւ հունվարի 15-ը:

Երկու սև ամպ

Առաջադրանք՝

  1. Անգիր սովորեք Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը, ձայնագրվեք և ներկայացրեք կայքում, կարող եք նաև տեսանյութ պատրաստել ձեր նկարած նկարներով:

Բարության անհավանական արկածները

Մայրենիի առաջադրանք.

  1. Ստեղծագործական աշխատանք- «Բարության անհավանական արկածները»: Աշխատանքները կհրապարակեք բլոգներում եւ կայքում:

Մի անգամ ձմռանը , երբ քայլում էի փողոցով,խանութի անկյունում առանց վերարկու մի ծերունու տեսա:Նա նստած էր քարի վրա և մոլորված շուրջն էր նայում:Բոլորը տարօրինակ նայում էին նրան և անտարբեր անցնում:Ես էլ անցա նրա կողքով ,սակայն ինչ-որ բան ինձ հուշեց, որ ծերունուն օգնություն է պետք:Մոտեցա և հետաքրքրվեցի, թե ինչու է այս ցրտին թեթև հագնված դուրս եկել և նստել սառը քարին:Նա պատասխանեց, որ մի քանի օր առաջ դուրս է եկել տնից և մոռացել է տան  ճանապարհը:Ծերունին տառապում էր հիշողության կորուստով:Զգալով, որ նա սոված է և շատ մրսած, վազեցի տուն,վերցրեցի հայրիկիս վերարկուն,հաց ու պանիր, ջուր և շտապեցի ծերունու մոտ:Ուտելուց հետո նա շնորհակալություն հայտնեց և ձեռքս բռնելով՝ արտասվեց:Ես խնդրեցի նրան հիշել իր անուն ազգանունը:Դժվարությամբ, բայց մի կերպ հիշեց:Ես նորից վազեցի տուն, միացրեցի համակարգիչս և սկսեցի սոց.ցանցերում փնտրել այդ ազգանունով մարդկանց:Բոլորին գրեցի ծերունու գտնվելու վայրը:Կես ժամ անց խանութի անկյունում կանգնեց մի թանկարժեք մեքենա և մի քանի տղաներ մոտեցան ծերունուն:Դրանք նրա տղաներն էին, ովքեր երկու օր է փնտրում էին իրենց հորը:Ինձ տեսնելով՝ նրանք շնորհակալություն հայտնեցին և դրամ առաջարկեցին իրենց հորը օգնելու համար:Ես մերժեցի՝ ասելով, որ բարությունը գին չունի:Իմ սրտում այնքան ուրախություն կար, որ բարի գործ եմ արել, որ ոչ մի դրամական պարգև չէր կարող այն փոխարինել: