Ասացվացքներ

Ամեն շուն իր դռանն է հաչում:
Ամեն փորձանք մի խրատ է, ոչ փորձանքը կվերջանա, ոչ խրատը:
Այծն այծի համար լավ է, քան մի հոտ ոչխարը:
Ամեն մարդ կրակն իր ձվածեղի տակ է քաշում:
Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս հիվանդ:
Անողը պրծավ, ասողը չպրծավ:
Աշխատանքը սև է, հացը`սպիտակ:
Աշխարհն աշխատավորինն է:
Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը:
Աչքից էլ եմ պրծել, աչքացավից էլ:
Աչքն ինչքան բարձրանա, հոնքից վերև չի բարձրանա:
Ամեն թռչուն իր բույնն ունի:
Ամեն բան իր ժամանակն ունի:
Անձրևից փախավ, հեղեղի տակ ընկավ:
Անձրևոտ օրվան պարզ օրն է հաջորդում:
Առանց փշի վարդ չկա:
Արիությունը զարդարում է տղամարդուն:
Արջը դեռ չսպանած` մորթին չես վաճառի:
Բարեկամները դժբախտության ժամանակ են հարկավոր: