Երևան քաղաքի պատմության թանգարանում

Հոկտեմբերի 20-ին մենք դասարանով այցելեցինք Երևան քաղաքի պատմության թանգարան: Ինձ շատ դուր եկավ թանգարանում:Այնտեղ ես շատ հետաքրքիր տեղեկություններ իմացա իմ քաղաքի մասին:Երևանը կառուցել է Արգիշտի Երկրորդ թագավորը, մ.թ.ա. 782թ.-ին:Հին Երևանը բաղկացած է եղել երեք թաղերից՝Կոնդ(բարձր բլուր),Կենտրոն և Քարհանք: Երևանի տարածքով հոսում են երկու գետեր՝Հրազդան և Գետառ:Հրազդան գետի վրա է գտնվում Կարմիր կամուրջը, որն իր անունը ստացել է կարմիր տուֆ քարից:Հին Երևանում կառուցվել են շատ եկեղեցիներ: Դրանցից ամենամեծը Պողոս-Պետրոս եկեղեցին է, որի տարածքում հիմա կանգնած է <>կինոթատրոնի շենքը:Հին Երևանում է գտնվել Գեցեմանի տաճարը, որի տարածքում գտնվում է Ալ.Սպենդալյանի անվան օպերաի և բալետի ազգային թատրոնի շենքը:Սլավոնական եկեղեցին կանգնած է եղել այժմյան Եղիշե Չարենցի անվան դպրոցի շենքի տեղանքում:Սուրբ Սարգիս կառուցվել է դեռևս 17դ.-ում և կանգուն է մինչ օրս:Քաղաքի կենտրոնում է գտնվել Անգլիական այգին:
Հետաքրքրաշարժ էին նաև հին Երևանի բնակիչների կենցաղը պատկերող տեսարանները,տարբեր մարդկանց կողմից տարբեր ժամանակաշրջաններում նախագծված Երևանի հատակագծի պատկերները, Երևանի քույր քաղաքները պատկերող տոհմածառը ,ամենահին հայկական կոնյակը, կոնյակի գործարանի մեծ զանգը:
Ամենատպավորիչը էքսկուրսի վերջում մեր տված երդումն էր Երևան քաղաքին, որով պարտավորվեցինք պահել և պահպանել մեր սիրելի քաղաքը: